Մեծ Բրիտանիան մտադիր Է ԵՄ-ի հետ փոխշահավետ պայմանագիր կնքել ազատ առեւտրի մասին. Le Fidaro
Международные новости Մեծ Բրիտանիան հույս ունի Եվրամիությունից դուրս գալուց հետո համապարփակ փոխշահավետ պայմանագիր կնքել մայրցամաքային հանրակցության հետ, որը բրիտանական կողմին թույլ կտա պահպանել մուտքը միասնական եվրոպական շուկա: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է Le Fidaro ֆրանսիական թերթի համար գրված հոդվածում:
«Չկա մի բան, որի պատճառով մենք չկարողանանք նոր ընդգրկուն համաձայնագրի հասնել Միացյալ Թագավորության եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի շուրջ: Ես համոզված եմ, որ այդ պայմանագրի եւ բոլոր այն համաձայնագրերի շնորհիվ, որոնք մենք կստորագրենք ամբողջ աշխարհում մեր մյուս գործընկերների հետ, Միացյալ Թագավորությունը կմնա ազատ առեւտրի ոլորտի առաջատարը, ինչը կարող Է միայն դրական գործոն լինել բրիտանական ու ֆրանսիական ընկերությունների համար»,-գրել Է նա:
Ինչպես ընդգծել Է Մեյը, Լոնդոնում հույս ունեն պահպանել ամուր տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, չնայած ԵՄ-ից դուրս գալուն: «Մենք ցանկանում ենք Եվրոպայի հետ մեր առեւտրական հարաբերությունները շարունակել ամենամասշտաբային ձեւով, քանի որ դա համապատասխանում Է ինչպես Միացյալ Թագավորության, այնպես Էլ Ֆրանսիայի շահերին»,-նշել Է նա:
Վարչապետը հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիան «կարեւորությամբ հինգերորդ շուկան Է ֆրանսիական արտահանման համար՝ անցած տարում 50 մլրդ եվրո գումարի երկկողմ առեւտրաշրջանառությամբ»: Մեյն ընդգծել Է, որ բրիտանական ընկերություններին բաժին Է ընկնում շուրջ 230 հազար աշխատատեղ Ֆրանսիայում, իսկ ֆրանսիական ֆիրմաները 370 հազար մարդու են աշխատանքի տեղավորում Միացյալ Թագավորությունում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: