Հրազդանի բնակարաններից մեկում դիակ է հատնաբերվել
ՀասարակությունՓրկարարական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են 1929 թվականին ծնված քաղաքացու դին: