Ֆրանսուհուն 68 եվրո են տուգանել փողոցում գիրք թողնելու համար
ՀասարակությունՓարիզի ոստիկանությունը մայրաքաղաքի մի բնակչուհու 68 եվրո Է տուգանել այն բանի համար, որ նա գիրք Է թողել փողոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Bleu ռադիոկայանը:
Գվենել անունով կինը հունվարի վերջին ցանկացել Է իր ընթերցած գիրքը հանձնել մեկ ուրիշի, սակայն գրախանութում դարակներ չի գտել գրականության փոխանակման համար: Այդ ժամանակ նա որոշել Է պարզապես ժողովածուն թողնել փողոցում, խանութի ցուցափեղկի հարեւանությամբ:
Ֆրանսուհին, որն իր ընթերցած գրքերն արդեն մի քանի անգամ տվել Է ուրիշներին, ձերբակալվել Է ոստիկանների կողմից: Նրան տուգանք են սահմանել հասարակական վայրում աղբ կուտակելու համար:
Տուգանքի չափը կազմել Է 68 եվրո. այս գումարով Ֆրանսիայի մայրաքաղաքում պատժում են նրանց, ովքեր ծխախոտի մնացորդը նետել են մայթի վրա կամ չեն մաքրել շների թողած կեղտը:
Վշտացած Գվենելը տուգանքի մասին պատմել Է սոցիալական ցանցերում: Այն բանից հետո, երբ պատմությունը հայտնվել Է ԶԼՄ-ներում, Փարիզի քաղաքապետարանը կնոջ համար պատիժը չեղարկելու որոշում Է ընդունել:
«Սխալմունք Է եղել: Փարիզը սիրում Է գրքեր եւ նրանց, ովքեր դրանք փոխանակում են: Մենք չեղարկում ենք տուգանքը»,- գրել են քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները Twitter-ում Ֆրանսիայի մայրաքաղաքի պաշտոնական օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: