Նախկին վարչապետ Բլերը փորձել է բրիտանացիներին տարհամոզել Brexit-ի հարցում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանդես Է եկել ճառով, որում փորձել Է տարհամոզել բրիտանացիներին, որոնք հանրաքվեում քվեարկել են Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին, տեղեկացնում Է BBC-ին:
Բլերի խոսքով՝ մարդիկ իրենց ձայները Brexit-ի օգտին են տվել՝ չիմանալով դրա իսկական պայմանների մասին:
Բլերը հայտարարել Է, որ ներկայիս իշխանությունների կողմից անցկացվող քաղաքականությունը հանգում Է «Brexit` ամեն գնով» կարգախոսին:
«Մեր խնդիրն Է՝ ըմբռնման համար պարզ ձեւով հաշվարկել, թե Brexit-ի գործընթացը ինչ իրական վնաս կբերի մեր երկրին ու մեր քաղաքացիներին, եւ աջակցություն գտնել անդունդի եզրին ներկա վիճակից ելք գտնելու համար»,- ասել Է նախկին վարչապետը:
Բլերը նշել Է, որ թեեւ ինքն ընդունում Է անցյալ տարվա հունիսյան քվեարկության արդյունքները, բայց առաջարկում Է մեկ անգամ եւս ուսումնասիրել ընդունված որոշումը:
Թոնի Բլերը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1997-ից մինչեւ 2007 թվականը, ակտիվորեն հանդես Էր գալիս ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու դեմ: