Թուրքիայում ոստիկանության և PKK զինյալների միջև բախում է տեղի ունեցել
ՄիջազգայինԹուրքիայի Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում թուրք ոստիկանները և զինվորները բախվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Բախման հետևանքով թուրք ոստիկան և զինվոր են վիրավորվել: Վիրավոր զինվորն ու ոստիկանը տեղափոխվել են Նուսայբինի պետական հիվանդանոց:
Նահանգում PKK-ի դեմ ուղղված հետախուզական հատուկ գործողությունները շարունակվում են:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:
1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում 50 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: