Նեթանյահուն Թրամփին հրավիրել է Իսրայել
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, պատասխանելով MSNBC հեռուստաընկերության հաղորդավարի հարցին՝ արդյոք Թրամփին հրավիրել է Իսրայել, Նեթանյահուն նշել է. «Այո, ես դա արել եմ: Վստահ եմ, որ կ գա»:
Սակայն Իսրայելի վարչապետը չի նշել ԱՄՆ նախագահի այցի ժամանակացույցը:
Վարչապետը նաև պատմել է մի քանի օր առաջ ԱՄՆ կատարած այցի և Թրամփի հետ հանդիպման մասին: «Մենք ունեցանք ջերմ հանդիպում նախագահ Թրամփի հետ: Ես նրան համարում եմ Իսրայելի լավ ընկերը»,- ասել է Նեթանյահուն: