Հրաշք մթերք տարեցների համար
LifestyleՄասնագետները պնդում են, որ շաբաթական երեք անգամ մեկ բաժին յուղոտ ձկան օգտագործումը տարեց մարդկանց մկանները պաշտպանում է մաշվելուց: Ազդեցությունը կրկնապատկվում է ֆիզիկական վարժություններով զբաղվելու պարագայում, հայտնում է Healthy Food House-ը:
Տարեցների համար դժվար է դիմադրել մկանային հյուսվածքի նվազմանը: Վերջերս գիտնականների կատարված հետազոտության արդյունքում պարզվեց, որ յուղոտ ձկան օգտագործումը պետք է համադրել ֆիզիկական վարժությունների հետ: Պարզվել է, որ այդ համադրությունը 60 տարեկանից մեծ կանանց մկանների կենսագործունեությունն ակտիվացրել է մոտ 20%-ով: Այն խմբում, որը կատարել է վարժություններ առանց ձկան միս ուտելու` այս թիվը կազմել է ընդամենը 11%: Ձուկ կերած կանայք 12 շաբաթ հետո ավելի հեշտությամբ են վեր կացել աթոռից, քայլվածքն ավելի թեթև է եղել, ավելի հեշտ են հանձնել հավասարակշռության թեստերը:
Ավելի վաղ ավստրիացի գիտնականները պարզել էին, որ կարմիր, չոր գինու չափավոր օգտագործումը դրականորեն է ազդում տարեց մարդկանց առողջության վրա: