Քաղաքացիները վստահում են ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին
ԲլոգՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել
Փետրվարի 16-ին Ավան վարչական շրջանում քաղաքացիների հերթական ընդունելությունն էր:
Ուրախ եմ արձանագրել քաղաքացիների վստահության բարձր աստիճանը, ինչն ակնհայտ էր հանդիպման ընթացքում մեզ հասցեագրված սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական բնույթի հարցերի և հիմնախնդիրների բովանդակությունից ու բազմազանությունից:
Հնարավորություններիս սահմանում շարունակելու եմ լինել մարդկանց կողքին. իմ նկատմամբ նրանց վերաբերմունքն այլընտրանք չի թողնում: