Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Յուլյա Ֆինկը, ով այժմ որպես հաղորդավարուհի է ներկայանում Արմենիա հեռուստաընկրության «Բարի լույս» հաղորդման խոհանոցային հավելվածում:
-Յուլյա, «Աբելի քույրը» հեռուստասերիալի ավարտից հետո Ձեզ այլ նախագծերում չենք տեսնում: Այս պահին այլ առաջարկներ չունե՞ք:
- Որպես դերասանուհի՝ հիմա որեւէ զբաղվածություն չունեմ, սակայն աշխատում եմ որպես հաղորդավարուհի՝ վարելով «Բարի լույս» հաղորդման խոհանոցային էջը: Հեռուստասերիալներից այս պահին մի քանի առաջարկներ ունեմ, սակայն ինքս չեմ ուզում նկարահանվել:
-Ինչի՞ հետ է կապված Ձեր այդ որոշումը:
- Նախ, որովհետեւ չկան այն մակարդակի սերիալներ, որտեղ կցանկանայի խաղալ: «Աբելի քույր»-ում համաձայնեցի նկարահանվել, քանի որ երկար ժամանակ չէի խաղում ու հասկացա, որ տանը նստելով էլ չեմ կարողանում, բացի այդ, առաջարկված դերն էլ հետաքրքրեց ինձ: Հիմա եթե լինի մի քանի մասանոց սերիալի հետաքրքիր առաջարկ, գուցեեւ չմերժեմ, բայց եթե ինձ կրկին ու կրկին չառաջարկեն ներկայանալ մայրիկի դերով: Մեր իրականության մեջ այդ միտումը կա՝ բավական է մեկ անգամ մի կերպարով հանդես գաս, դրանից հետք անդադար նույնատիպ կերպարներ են առաջարկում: Հիմա այլեւս հաստատ մամայի դերով հանդես չեմ գա, քանի որ դա արդեն տաբու են դարձնում: Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա: Կարծում եմ, կարճ սերիալները եւ ժամանակ են խնայում, եւ ավելի լուրջ մոտեցում են ենթադրում աշխատանքի նկատմամբ: Երկարաշունչ սերիալները հիմնված են արագության վրա, շատ ժամանակ չես կարողանում տրամադրել դերիդ վրա: Սերիալը արագ ստացվող արտադրանք է, որը վնասում է ողջ թիմի աշխատանքային որակը: Երբ մեկ օրում մի քանի տեսարան պետք է նկարահանվես, այն էլ իրարից տարբերվող տեսարաններ, ուրմեն որքան էլ լավ աշխատես ու ջանք ներդնես, միեւնույն է, լավ արդյունք չես ստանա:
Շարունակությունը՝ այստեղ: