Մերկելը հայտարարել է եվրոյի գոտին ամրապնդելու անհրաժեշտության մասին
Международные новостиԵվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերսնի ընթացքում:
«Մենք պետք է է ամրանդպենք մեր ընդհանուր արժույթը»,- ինչպես փոխանցում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Մերկելը, հիշեցնելով, որ ԵՄ-ն արդեն ապրել է երկու ֆինանսական ճգնաժամ:
«Երբ մենք ընդհանուր արժույթի ներդրման որոշում էինք կայացնում, պատրաստ չէինք ճգնաժամերի լուծման, չէինք մշակել պաշտպանական մեխանիզմներ»,- ասել է Մերկելը: