Յըլդըրըմը կհորդորի գերմանաբնակ թուրքերին կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ապրիլի 16-ին նախատեսված Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ մեկնում է Գերմանիա:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը , գերմանական Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Յըլդըրըմը Օբերհաուզեն քաղաքում կազմակերպվելիք միջոցառման ժամանակ կոչ է անելու գերմանաբնակ թուրքերին «այո» ասել սահմանադրական փոփոխություններին:
Թուրքիայի սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական: