Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ, Զափ և Մեթինա բնակավայրերի վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Քրդական բանվորական կուսակցության (PKK) 12 թիրախի: