Այս լուսանկարիչը կնյարդայնացնի ձեզ և կթողնի անհանգիստ սպասման մեջ
LifestyleKinfolk ամսագրի «Ադրենալին» հրատարակության համար լուսանակարիչ Արոն Թիլլիին և ռեժիսոր Քայլ Բինին վերջերս խնդրել են վերստեղծել այն պահը, երբ ինչ-որ սոսկալի բան է ուր որ է պատահելու:
Նախագիծը շեշտը դնում է մտքի ընկալման և մարմնի արձագանքման հետաքրքիր հարաբերության վրա:
Ակնկալիքը ստիպում է օրգանիզմին ադրենալին արտադրել, անգամ եթե, ըստ էության, ոչինչ չի լինում:
Կարծում են, որ այդ արձագանքը սերտորեն կապված է պայքարելու կամ փախչելու ռեակցիայի հետ, որը մեր նախնիների փրկության համար այդքան կարևոր է եղել:
Նայեք, թե ինչով են նրանք հանդես եկել: Նկարներն արված են անհագստություն և անհարմարություն հարուցելու համար, քանի որ մենք ակնկալում ենք աղետալի մի բան, որն ուր որ է կպատահի:
Դեռ փոքր-ինչ անհանգի՞ստ եք: