Այս նյուանսները շատ տղամարդկանց կարող են բացարձակ անիմաստ թվալ…

Լավ սեքսի առաջին նախապայմանը վստահելի տարածքն է: Կանանց բացարձակ մեծամասնությունը կպահանջի, որ սեքսի ժամանակ օտար մարդկանց ներխուժումը սենյակ իսպառ բացառվի: Ճիշտ է` ամեն կանոն իր բացառությունն ունի, և անգամ ամենաբարեպաշտ կինը երբեմն կարող է ցանկանալ սեքսով զբաղվել ընկերուհու տանը կամ հանդերձարանում:

Կայունությունն (ամուսնական ննջարան) և էքստրիմ-տարբերակները (վերելակ, այգի, ավտոմեքենա) ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Եթե ամուսնական զույգը դժվարությամբ է տարածք գտնում լիարժեք սեքսով զբաղվելու համար, ապա սեքսուալ խանգարումները սարի հետևում չեն, բացի այդ տասնյակ շարունակ միևնույն անկողինը կարող է վատ ազդել նյարդերի և լիբիդոյի վրա:

Լավ սեքսի երկրորդ նախապայմանը լավ ձայնամեկուսացումն է: Ջասթին Բիբերի երգով ռինգթոնը կարող է վայրկյանական ոչնչացնել տղամարդու լիբիդոն, իսկ կնոջը` զրկել օրգազմից: Ուստի հեռախոսային զանգերից ավելի լավ է հրաժարվել սեքսի ժամանակ: Բացի այդ` կողմնակի աղմուկները նույնպես լավ նախապայման չեն: Եթե վստահ չեք ձեր բնակարանի լավ ձայնամեկուսացման վրա, ապա երաժշտություն միացեք, բայց խուսափեք կտրուկ երգերից:

Երրորդ նախապայմանը վատ կարմայի բացակայությունն է, այսինքն այն, ինչ կարող է բացասական էմոցիաներ առաջացնել: Տղամարդիկ, հիշեք` սիրելիի գալուց առաջ մոխրամանները լվացվում են, իսկ կեղտոտ գուլպաները տարվում են լոգասենյակ կամ գոնե խցկվում են անկողնու տակ, իսկ կեղտոտ ամաններն անկողնու կողքից վերացվում են:

Աղջիկներ, ցանկացած տղամարդու լուսանկարը, թեկուզ դա ձեր եղբայրը լինի, նույնպես հեռացվում է: Իսկ ահա ներքնազգեստի պահը մի-փոքր վիճելի է: Որոշ տղամարդիկ աթոռի հենակին տեսնելով անփութորեն դրված կրծքկալ տեսնելիս իսկական հրճվանք են ապրում, իսկ ահա մյուսների մոտ դա կարող է էսթետիկ բողոք առաջ քաշել:

Լավ սեքսի չորրորդ նախապայմանը չափավոր լուսավորվածությունն է: Կատարյալ մթությունը հարմար է դեռահասների համար, իսկ ահա ավելի հասուն մարդկանց հարմար է չափավոր լույսը: Կնոջ միսամերկ մարմինը, շողքերի խաղը հատկապես պետք են տղամարդկանց, քանի որ դրանք ավելի լավ են ազդում լիբիդոյի վրա: Բայց որոշ սեքսոլոգներ պնդում են, որ արևային վառ լույսը հիանալի պայման է սեքսի համար, բայց դա արդեն ճաշակի հարց է:

Եվ վերջապես, նախապայման հինգերորդ. էմոցիաների արտահայտման արգելքի բացակայություն: Պետք է լիակատար ազատություն տալ էմոցիաներին, տնքոցներին, դիմախաղին, հավելյալ շարժումներին, գովասանքներին: Կարելի է և պետք է անել այն ամենը, ինչ ցանկանում եք: