Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Լոս Անջելեսում ռոմանտիկ ընթրիքից հետո
LifestyleԵրկուշաբթի առավոտը սկսում ենք Քիմ Քարդաշյանի մասին լուրով: Իսկ ինչո՞ւ ոչ:
Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում Քանյե Ուեսթի նոր՝ Yeezy 5 հավաքածուի հաղթական ցուցադրությունից հետո Քիմ Քարդաշյանին եւ ամուսնուն «բռնացրել» են Լոս Անջելեսում ռոմանտիկ ընթրիքից հետո:
Նախ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 36-ամյա աստղին եւ նրա ամուսնուն պապարացիները նկատել են Mercedes-Maybach-ով Universal Studios-ից հեռանալիս:
Առայժմ հայտնի չէ, թե նրանք ինչ են արել այնտեղ, բայց, ըստ լուրերի, հոլիվուդյան կինոընկերությունը պատրաստվում է ռեալիթի շոուի ձեւաչափով լիամետրաժ ֆիլմ նկարահանել Քիմ Քարդաշյանի մասին: Ինչպես եւ երբ՝ առայժմ հայտնի չէ:
Ավելի ուշ զույգին նկատել են Լոս Անջելեսի հայտնի ռեստորաններից մեկից դուրս գալիս:
Քանյեն եղել է Yeezy x Adidas կոշիկով, իսկ Քիմը՝ ամուսնու հավաքածուից հագուստով:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI