Մերայա Քերին հաստատել է, որ իրենից 13 տարով փոքր պարողի հետ է հանդիպում
Lifestyle2016 թվականի հոկտեմբերին երգչուհի Մերայա Քերին ու իր ապագա ամուսինը՝ միլիարդատեր Ջեյմս Փեքերը բաժանվեցին։ Միլիարդատերը հայտնել է, որ բաժանման պատճառն երգչուհու չափազանց մեծ ծախսերն էին, սակայն հետո պարզ դարձավ, որ ոչ միայն դա էր պատճառը։
peopletalk.ru-ն գրում է, որ հետագայում պարզ դարձավ, որ երգչուհին հանդիպում է իրենից 13 տարով փոքր, պարող՝ Բրայան Թանաքայի հետ։ Դեկտեմբերին Թանաքան հարցազրույց է տվել E!News-ին, որի ընթացքում ասել է․ « Մերայայի հետ ընկերներ ենք այն պահից, երբ ծանոթացանք։ Նա միանգամից ինձ դուր եկավ, իսկ հիմա ես հասկացել եմ, որ նրան շատ եմ սիրում։ Նա ինչ որ բան նկատեց իմ մեջ, այդ պատճառով էլ մենք այժմ միասին ենք»։
Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Մերայան լուսանկար հրապարակեց, որտեղ երևում էր, թե ինչպես են նա և Բրայանը ջակուզիում նստած։ Երկրպագուները համոզված էին, որ նրանք հանդիպում են, իսկ վերջերս Մերայան ինքը հաստատեց դա։
«Ես ու իմ ընկերը չենք ցանկանում խոսել մեր հարաբերությունների մասին»,- ասել է երգչուհին Associated Press-ի հետ հարցազրույցում և այդպիսով հաստատել, որ նրանք հանդիպում են։