Ալլա Պուգաչովան հրապարակել է դստեր լուսանկարը՝ լոգանքի ժամանակ
LifestyleԵրգչուհի Ալլա Պուգաչովան ավելի քան մեկ տարի առաջ Instagram-ում էջ է ստեղծել, որտեղ հիմնականում իր փոքրիկ երեխաների լուսանկարներն է հրապարակում։
spletnik.ru-ն գրում է, որ վերջերս Ալլան հրապարակել է 3-ամյա Լիզայի լուսանկարը, որտեղ նա լոգանք է ընդունում։
«Լիզա անունով հրաշքը»,- մակագրել է լուսանկարը։
Մի քանի օր առաջ երգչուհին ևս մեկ լուսանկար էր հրապարակել, այս անգամ իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և 3-ամյա որդու՝ Հարիի։ Լուսանկարը մակագրել էր․ «Իմ սիրելի տղամարդիկ»։
Երկրպագուները հիացած են ծնողների փոքրիկ ժառանգներով, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ Պուգաչովան հաճախ է երեխաների լուսանկարները հրապարակում, որպեսզի դուրս չմնա հասարակական քննարկումներից։ Շատերը կարծում են, որ երգչուհին օգտագործում է երեխաներին որպես PR գործիքներ։