Ֆրանսիացիների մեծամասնությունը լրագրողներին կախյալ է համարում քաղաքական գործիչներից
ՄիջազգայինՖրանսիացիների մեծամասնությունը հակված չԷ իր երկրում լրագրողների դիրքորոշումը համարել անկախ եւ քաղաքական գործիչների ազդեցությունից զերծ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սա Է Odoxa ծառայության կողմից հասարակական կարծիքի հարցման գլխավոր եզրակացությունը:
Նման հարցում անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված Է ապրիլյան ընտրություններից առաջ նախագահական մրցարշավում ԶԼՄ-ների հարաճուն դերով. լրագրողներն ակտիվորեն ազդում են մասնակիցների վարկանիշների վրա, մասնավորապես, մերկացնող նյութեր հրապարակելով «Հանրապետականներ» եւ «Ազգային ճակատ» կուսակցություններից թեկնածուների՝ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Մարին Լե Պենի մասին:
Ինչպես ցույց Է տվել հետազոտությունը, ֆրանսիացիների 60 տոկոսն իր երկրի լրագրողներին համարում Է «կոմպետենտ», նրանց հրապարակումները «հետաքրքիր» Է որակում հարցման մասնակիցների 57 տոկոսը: Միեւնույն ժամանակ հարցվածների 69 տոկոսը վստահ Է, որ լրագրողներն անկախ չեն եւ ենթարկվում են քաղաքական գործիչների ճնշմանը:
Դրա հետ մեկտեղ 66 տոկոսը վստահ Է, որ լրագրողներն սկզբունքորեն չեն կարող դիմադրել իրենց վրա գործադրվող տնտեսական ճնշմանը եւ խղճի հետ գործարքների են գնում հանուն փողի: Դեռ ավելին, ֆրանսիացիների 48 տոկոսը վստահ Է, որ երկրում ստեղծվել Է «մեդիա-քաղաքական» համակարգ, որում լրագրողները եւ քաղաքական գործիչները միմյանց ծառայություններ են մատուցում. ընդ որում հարցվածները վստահ են, որ դա նորմալ վիճակ չԷ ժողովրդավարական համակարգի համար:
Միեւնույն ժամանակ հարցումը ցույց Է տվել, որ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը՝ 74 տոկոսը, վստահ Է, որ եթե իշխանությունները քննադատում են լրագրողներին, «ապա դա արվում Է հիմնականում այն բանի համար, որ խանգարեն հրապարակելու իրենց դեմ ուղղված տեղեկատվությունը»:
Հարցումը փետրվարի 15-16-ին անցկացվել Է Համացանցի միջոցով՝ 1016 մարդկանց շրջանում, որոնք ներկայացնում են բնակչության 18-ից բարձր տարիքային խումբը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: