Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀԿ-ական պատգամավորները` Արցախում անցկացվող հանրաքվեի մասին

Interview

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Թե ինչ կտան սահմանադրական փոփոխությունները քաղաքական ներքին ու արտաքին ոլորտներում, Orer.am-ը զրույցի ընթացքում պարզեց ՀՀԿ-ական պատգամավորներից:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանը, նախ խոսելով սահմանադրական բարեփոխումների նպատակի մասին, նշեց, որ արցախյան իշխանությունները, նախաձեռնողներն արդեն հայտարարել են դրանց մասին. «Նրանք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանում ձեւավորված փոխհարաբերությունները, հնարավոր մարտահրավերները եւ անվտանգության սպառնալիքները, եկել են եզրահանգման, որ նախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավորություն կտա ավելի ճկուն ու օպերատիվ կերպով դիմակայել հանրային կյանքի մարտահրավերներին ու սպառնալիքներին: Այս պարագայում որոշումների կայացումն ու իրականացումը կլինի ավելի արդյունավետ» ,- ասաց պատգամավորը՝ որպես օրինակ բերելով միջազգային փորձը. «Միջազգային պրակտիկայում նախագահական համակարգը նման պայմաններում իրեն արդարացրել է: Միջազգային շատ երկրներ նույնիսկ ամենածանր պայմաններում փորձել են ավելի ընդգծել իշխանությունը, որպեսզի կարողանան ավելի օպերատիվ որոշումների կայացումներ ապահովել»,-ասաց նա:

Պատգամավորը էական հանգամանք է համարում այն, որ սահմանադրական փոփոխություններից հետո Արցախը կունենա շատ կուռ գործադիր իշխանություն, ընդ որում չվնասելով մարդու իրավունքներն ու ազատությունները:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ, անդրադառնալով այն խոսակցություններին ու ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե սահմանադրական փոփոխություններց հետո պատերազմն անխուսափելի է լինելու, նշեց. «Անկախ նրանից, թե ԼՂՀ-ի՝ այժմ արդեն Արցախի հանրապետության ներսում ինչ է կատարվում, սահմանադրական հանրաքվեն ո՛չ ավելացնում, ու ո՛չ էլ նվազեցնում է պատերազմի վտանգը, քանի որ այդ վտանգը միշտ կա: Չեմ կարծում, որ հարեւան պետությունը կգնա լայնամասշտաբ պատերազմի՝ շատ գործոններից ելնելով: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա կարող եմ ասել, որ պարզապես սպասենք մեկ օր ու կտեսնենք, որ սահմանադրական հանրաքվեի թե՛ ընթացքը, թե մասնակցությունը եւ թե՛ արդյունքները ժողովրդավարության տեսանկյունից բազմիցս գերազանցելու են այն ամենին, ինչ կատարվում է Ադրբեջանում: Այժմ Արցախում 100-ից ավել միջազգային դիտորդներ կան, որոնք, բնականաբար, փաստելու են, որ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարությունը կայացած է»,-ընդգծեց Ն. Կարապետյանը:

Պատգամավորը հավելեց, որ թվարկված հանգամանքները, բնականաբար, չեն կարող դուր գալ Ադրբեջանին, քանի որ Արցախի ներքին կյանքն այնպես է կազմակերպված, քաղաքական, սոցիալական կարգն այնպես է ձեավորված, որ Արցախի հանրապետությունը համարվում է կայացած պետություն, որը ոչ միայն գոյության իրավունք ունի, այլեւ պարտադրում է իր գոյությունն աշխարհին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կայքերում զետեղված հոդվածներին ու գրառումներին, պատգամավորը նախընտրում է դրանք անտեսել. «Ես պատեկերացնում եմ, թե ինչ հիստերիա կարող է լինել ադրբեջանական կայքերում: Հորդորում եմ շատ լուրջ չվերաբերվել այդ հիստերիկ գրառումներին կամ սպառնալիքներին: Հարեւան պետությունը միշտ էլ աչքի է ընկել տրամաբանության բացակայությամբ»:

Լեռնիկ Ալեքսանյանը եւս այն տեսակետին է, որ Սահմանադրական փոփոխություններն էլ ավելի են ուժեղացնելու Արցախի Հանրապետությունը:

«Նախագահական համակարգը լայն դռներ է բացում ժողովրդավարության համար: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա կասեմ, որ փոփոխություններում կան այնպիսի էլեմենտներ, որոնք բավական կարեւոր են արտաքին քաղաքականության համար: Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ կենտրոնացումն ավելի դրական արդյունքի է հանգեցնելու»: Անդրադառնալով ադրբեջանական շփոթահարությանը՝ պատգամավորը նկատեց. «Այո, սահմանադրական փոփոխություններում կան այնպիսի էլեմենտներ, որոնք ձեռնտու չեն ադրբեջանցիներին: Դրանցից մեկն էլ ազգային փոքրամասնությունների՝ Արցախում բնակություն հաստատելն է ու հանրահավաքներին մասնակցելը: Բնական է, որ դա ու մի շարք այլ կարեւոր հանգամանքներ դուր չեն գա հարեւան պետությանը»:

Նշենք, որ անկախությունից ի վեր Արցախի 26 տարվա պատմության ընթացքում սա 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է, և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:

Սոսե Չանդոյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer