Սիրիական բանակը Հալեպի բնակիչներին հորդորել է վերադառնալ իրենց տներ
ՄիջազգայինՍիրիայի բանակի հրամանատարությունը հորդորել Է Հալեպի նահանգի բնակավայրերի բնակիչներին՝ վերադառնալ իրենց տներ:
«Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հորդորում Է քաղաքացիներին՝ իրենց տներ վերադառնալ այն բանից հետո, երբ անվտանգությունն ու կայունությունը վերականվել են Հալեպի նահանգի արեւելքի բազմաթիվ շրջաններում եւ բնակավայրերում»,- ասված Է փաստաթղթում, որի կրկնօրինակն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հալեպը, որը նախքան Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելն ավանդաբար դիտվում Էր որպես երկրի տնտեսական մայրաքաղաք, զինված ավազակախմբերի ներկայությունից ամբողջովին մաքրվել Է միայն 2016 թվականի դեկտեմբերին: