300 աֆրիկացի ճեղքել է Իսպանիայի սահմանը
ՄիջազգայինՄոտ 300 փախստական աֆրիկացի մագլցել է սահմանային ցանկապատի վրայով և անցել Սեուտա ինքնավար քաղաքի տարածք, որը պատկանում է Իսպանիային: Այս մասին հաղորդում է Ruptly գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն` Իսպանիայի տարածք ներթափանցած փախստականներից շատերը տարածվել են քաղաքով և սկսել տոնել Եվրոպական Միության տարածք մուտք գործելը:
Նշենք, որ Սեուտան Իսպանիայի անկլավն է Մարոկկոյի ափին: