ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ
ՀասարակությունՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը փետրվարի 20-ին Արցախում այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինված ուժերի մարտական պատրաստականությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հրամանատարական կազմի հետ քննարկվել են առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների ծառայության պայմաններին եւ պատշպանական գոտու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: