Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և խմբի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիա):
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական խորհրդարանի հետ փոխհարաբերություններին: Կողմերը, մասնավորապես, քննարկել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր՝ ուղղված երկկողմ կապերի հետագա ամրապնդմանն ու խորացմանը։