Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր


Իշխանությունները եթե հիմա չհեռանան, ապա կհեռանան ավելի ուշ` շատ ավելի ծանր պայմաններով. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է նախկին Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը

– Պարոն Արշակյան, Ձեր կարծիքով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունն ունի՞ քաղաքական ենթատեքստ:

– Այժմ պատգամավորության բոլոր թեկնածուների, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների, դաշինքների հետ կապված որևէ բան անպայման քաղաքական ենթատեքստ ունի: Սա ընդունենք որպես հիմք: Իսկ ինչ վերաբերում է մեր իրավապահներին ու արդարադատության համակարգին ընդհանրապես, ես նրանց վերաբերյալ ունեմ հատուկ կարծիք: Դրանք վատ որակի են, քաղաքականացված են, քրեականացված են և օլիգարխիականացված են: Նշանակում է, եթե որևէ մեկն իսկապես քրեական դրդապատճառներով է հետապնդվում, միևնույն է, ես նրանց չեմ վստահում:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, իհարկե, այն ունի քաղաքական նկատառում: Ուղղակի ճնշում է Վարդան Օսկանյանի և նրանց հայտնի դաշինքի նկատմամբ:

– Բայց շատ պրիմիտիվ չէ՞ մեթոդը: Արդեն հնացած, ծեծված, մարդկանց մոտ քամահրանք առաջացնող: Եվ ինչ–որ տեղ վերջնարդյունքում գուցե այդ փաստն աշխատի հենց դաշինքի՞ օգտին:

– Հիմա ցուգցվանգ է իշխանության համար: Ինչ ուզում է անեն` լռություն պահպանեն և իրենց կոռեկտ պահեն, իրենց վնաս է: Դեպրեսիաների, բռնության, ճնշումների գնան` իրենց վնաս է: Որովհետև նրանք արդեն բոլոր սահմաններն անցել են: Ինչ ուզում է անեն` նրանք պետք է պարտվեն և հեռանան: Եթե չհեռանան հիմա, ապա ավելի ուշ կհեռանան շատ ավելի ծանր պայմաններով: Նորից կրկնեմ` ինչ էլ որ անեն, իրենց վնաս է լինելու:

– Իսկ Դուք չե՞ք կիսում ժողովրդի պեսիմիզմը նախկին պաշտոնյաների այս դաշինքի վերաբերյալ:

– Իհարկե, կիսում եմ: Բայց մենք դա պետք է սովորենք. արդեն 25 տարի է ապրում ենք ժողովրդավարական երկրում: Ճիշտ է` կիսաժողովրդավարական, կիսաբռնապետական: Բայց պետք է իմանանք, որ իշխանությունը միայն նորելուկների համար չէ: Այնպես չէ, որ դպրոցն ու բուհն ավարտեցին ու մարդիկ դարձան իշխանություն:
Իշխանության մեջ, այո, որոշակի աստիճանով թարմ ուժեր պետք է մտնեն: Բայց հներն էլ պետք է կրկնվեն: Այսպես է` իշխանությունը հետ է գնում` դառնում է ընդդիմություն, հետո գալիս է առաջ` դառնում է իշխանություն: Եվ ամեն անգամ` պայմանական ասած, 25–30 տոկոս թարմ ուժերով:
Եվ սերնդափոխությունը տեղի է ունենում սահուն: Եվ անպայման նախկին իշխանությունները կրկին պետք է պայքարեն, ռևանշ վերցնեն: Քաղաքականության մեջ ռևանշիզմը թույլատրվում է, այն նորմալ բան է:

– Եթե ընդհանուր հայացք գցենք ընտրացուցակների վրա, ի՞նչ որակի քաղաքական էլիտա ենք մենք ցանկանում ձևավորել:

– Այն է հետաքրքիր, որ մասամբ նոր մարդիկ կան: Հները կան, որոնք նորովի են մոտենում հարցին և առաջարկում են նոր ծրագրեր: Եվ, ցավոք սրտի, կան քրեաօլիգարխիկ տարրեր, որոնք կառչել են իշխանությունից: Ես դա էլ եմ բնական համարում: Քանզի նրանք եթե իշխանություն չունեցան, կհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Եվ կարծում եմ, որ բավականին մեծ տոկոս է կազմում հենց այս` քրեաօլիգարխիկ տարրը: Ճիշտ է, պակասել են որոշ չափով, բայց էլի շատ են:
Այսինքն` քաղաքական վերնախավը, որպես այդպիսին, թերի է: Այն է` քաղաքական չէ: Սա ես ասում եմ` ելնելով ներկայացված ցուցակներից:

– Այնուամենայնիվ կա՞ էվոլյուցիա:

– Այո, կա: Ակնհայտորեն կան մի քանի խմբեր, որոնք նոր մարդիկ են` որոշակի քաղաքական հմտություններով: Նրանք եղել են հասարակական ակտիվիստներ: Մենք նրանց արդեն գիտենք: Հասարակական գործունեության մեջ իրենց մասնակցությունն արդեն ցույց են տվել:
Նախ` քաղաքական գործընթացներին ա՛յս մարդկանց մասնակցությունն է ինձ հույս ներշնչում: Եվ երկրորդ` քանի որ քրեաօլիգարխիկ համակարգը ճաքեր է տալիս, իրենց մեջ ևս սկսվում է ներքին մրցակցություն: Եվ այդ մրցակցությունը կարող է շատ հետաքրքիր և դրական արդյունք տալ: Այն տեղ է բացում քաղաքական այլ ուժերի համար:
Սրանք են, որ ինձ լավատեսություն են ներշնչում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել