6 սանրվածք, որոնք կհեշտացնեն աղջիկների կյանքը
LifestyleԱյս սանրվածքների շնորհիվ շատ ժամանակ կխնայեք, քանի որ առավոտյան ստիպված չեք լինի դրանք հարդարել։
cosmo.ru-ն գրում է, որ այս պարզ ու գեղեցիկ սանրվածքների շնորհիվ հմայիչ ու ժամանակակից տեսք կունենաք։
1. Շերտավոր կտրվածքը երկար վարսերի համար շատ հարմար է։ Առավոտյան կարիք չկա դրանք երկար հարդարելու, քանի որ վարսերը փարթամ են մնում։
2. Ընդհանուր երկարություն ու «չոլկա» ունենալու դեպքում այլևս ստիպված չեք լինի առավոտյան շատ ժամանակ վատնել վարսահարդարման համար։ Սա համապատասխանում է ուղիղ վարսեր ունեցողներին։
3. «Եռանկյունաձև բոբը» սեքսուալ է երևում հենց չհարդարված վիճակում։ Այս սանրվածքի դեպքում դիմացի վարսերը մի փոքր ավելի երկար են, քան հետևինները։
4. «Շեգ» կոչվող սանրվածքն իրենից ենթադրում է վարագույրի նման «չոլկա» ու կարճ վարսեր։ Այս սանրվածքը համապատասխանում է ծանր ու խիտ վարսեր ունեցողներին։
5. «Ուղիղ բոբը» համապատասխանում է բարակ վարսեր ունեցողներին։ Այն փարթամություն է հաղորդում վարսերին ու ավելորդ խնամքի կարիք չունի։
6. «Պիկսի» սանրվածքը ընդգծում է պարանոցն ու բավականին գեղեցիկ է երևում, հատկապես, նիհար կանանց դեպքում։ Այն հավելյալ հարդարում չի պահանջում, պարզապես շրջեք վարսերն այն կողմ, որն ավելի շատ եք հավանում։