Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
LifestyleԼիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանն ուղիղ մեկ տարի առաջ փետրվարի 23-ին ծնողներ դարձան: Հաղորդավար-ամուսինները այսօր նշում են իրենց առաջնեկի՝ Անի Անդրեայի առաջին տարեդարձը:
Հաղորդավարուհին քիչ առաջ դստեր հետ լուսանկար է հրապարակել իր «ֆեյսբուքյան» էջում, որն ուղեկցվում է գրառմամբ.«Մեկ տարի առաջ ես քեզ կյանք տվեցի, իսկ դու իմ կյանքին՝ իմաստ։ Շնորհակալ եմ, տեր Աստված, որ այսքան շատ ես սիրում մեր փոքր ու ամուր ընտանիքը, շնորհակալ եմ, որ մեր աղջիկը ծնվեց եւ կապեց իրար սիրող սրտերն ընդմիշտ»: