Մարին լե Պենը մեծացրել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու շանսերը
Միջազգային «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը 1 տոկոսով մեծացրել Է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու իր շանսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության անցկացրած հարցման տվյալները:
Ըստ վերջին հարցման արդյունքների, լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 27,5 տոկոսը: «Հառաջ» շարժման առաջնորդ, Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին կարող Է ձայն տալ հարցվածների 21 տոկոսը: Հարցման մասնակիցների 19 տոկոսը նախապատվությունը տալիս Է «Հանրապետականներ» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու եւ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: