ԵԱՏՄ-ի դատարանը ճանաչեց Մինսկի կողմից Եվրասիական միության պայմանագիրը թերակատարելու փաստը
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանը հաստատել Է, որ Բելառուսը լրիվ ծավալով չի կատարում ԵԱՏՄ-ի պայմանագրի դրույթներն ապրանքների շարժման ազատության եւ Մաքսային միության գործունեության ապահովման առումով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է դատարանի վճռում, որը հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում:
«Դատարանի մեծ կոլեգիան վճռել Է բավարարել Ռուսաստանի Դաշնության դիմումը՝ Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները լրիվ ծավալով չկատարելու փաստը՝ ապրանքների շարժման ազատության, անցումային շրջանների ավարտից հետո առանց բացառումների եւ սահմանափակումների Մաքսային միության գործունեության ապահովման, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձեւավորման ձգտման մասին»,- նշվաÕ ® Է ԵԱՏՄ-ի դատարանի վճռում: