Ֆիզիկանական ակտիվությունը` շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ
LifestyleԲազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով հիվանդների կյանքի որակը: Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը:
Օrer.am-ի փոխանցմամբ՝ ներկայումս բժիշկներն իրականացնում են առաջին կլինիկական հետազոտությունը, որը գնահատում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության ազդեցությունը շագանակագեղձի բարձիթողի փուլում գտնվող տղամարդկանց ապաքինման ցուցանիշների վրա: Սովորաբար քաղցկեղի բարձիթողի վիճակում գտնվող մետաստազներով հիվանդները նստակյաց կենսակերպ են վարում, ինչի հետևանքով քաղցկեղն ավելի է զարգանում:
Մասնագետները պնդում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ուղղակիորեն ավելացնում են մետաստատիկ ուռուցքներով հիվանդների կյանքի տևողությունն առնվազն 22 տոկոսով, այսինքն` 6 ամսով: Միջինը շագանակագեղձի մետաստազներով հիվանդները կարող են երկու- երեք տարվա կյանք ունենալ: Նրանց կյանքը ֆիզիկական վարժությունների միջոցով ևս 6 ամսով երկարացնելն այն արդյունքն է, որը համարժեք է նոր դեղի կիրառմանը:
Հետազոտոթւյունը միաժամանակ անցկացվելու է Կանադայում, Իռլանդիայում ու Ավստրալիայում: Դրան մասնակցելու են 60 հիվանդանոցներ, որոնք արդեն սկսել են կամավորներ հրավիրել: Ընդհանուր առմամբ, բարձիթողի ուռուցքներով 900 տղամարդ կփորձի քաղցկեղի բուժման վրա ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ազդեցությունը: