Ո՞ր ուղղությամբ շարունակեմ զբոսանքը. «Եվրատեսիլ-2017»-ի հայ ներկայացուցիչ Արծվիկի լուսանկարները` Հանրապետության հրապարակից
LifestyleԻնչպես հայտնի է` «Եվրատեսիլ»-ի մեր այս տարվա մասնակիցը` Արծվիկը, վերջերս վերադարձել է հայրենիք` մրցույթի նախապարաստական աշխատանքներով զբաղվելու եւ, իհարկե, եվրատեսիլյան երգի ընտրությանը մասնակցելու նպատակով:
Չնայած զբաղված գրաֆիկին` երգչուհին ժամանակ է տրամադրում Երեւանով զբոսնելու համար:
Այսպես օրինակ` Արծվիկը Instagram-ի իր էջում տեղադրել է նոր ուսանկարներ, որտեղ նա Հանրապետության հրապարակում է:
«Ցուրտ եղանակն անցողիկ է, կարեւորը սիրտը տաք լինի»,-լուսանկարներից մեկն այսպես է վերնագրել երգչուհին: Իսկ հաջորդ լուսանկարում Արծվիկը հանդես է եկել հետեւյալ հարցադրումով.
«Ո՞ր ուղղությամբ շարունակեմ զբոսանքը: Ինչ խորհուրդ կտաք»: