Խաղողը պաշտպանում է նյարդային համակարգը
LifestyleՀետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի հատիկների կեղևը հարուստ է պեկտինային նյութերով, որոնք, քերիչի նման ներգործելով աղիների պատերի վրա, օրգանիզմից դուրս են բերում ռադիոակտիվ տարրերը, թունավոր նյութերը:
Մասնագետները հավելում են, որ խաղողը պարունակում բազմաթիվ օրգանական թթուներ, որոնք բարելավում են մարսողությունը, ախորժակը, աղիների միկրոֆլորան և ստամոքսահյութի բաղադրությունը:
Խաղողն ազդում է արտադրողական համակարգի վրա: Այն բարելավում է երիկամների գործառույթը, խոչընդոտում է քարերի առաջացմանը, ինչպես նաև նպաստում է օրգանիզմից աղերի և միզաթթվի դուրսբերմանը: Խաղողը մաշկը զերծ է պահում կնճիռներից, սպիտակեցնում է ատամները, նպաստում է ձեռքերի գեղեցկությանը, քաշի նվազեցմանը, պահպանում է օրգանիզմը տարատեսակ ճառագայթումներից, պայքարում է շաքարային դիաբետի դեմ, նպաստում է վնասված մկանների արագ վերականգնմանը, պայքարում է օրգանիզմում տեղի ունեցող բորբոքային պրոցեսների դեմ: