Առաջին մանրամասները Ադելի գաղտնի հարսանիքի մասին
LifestyleԵրգչուհի Ադելը շոկի է ենթարկել բոլորին իր հայտարարությամբ։ «Գրեմմի 2017» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին հայտնել է, որ ամուսնացած է։
tochka.net-ը գրում է, որ մինչ այսօր հայտնի չէին հարսանիքի մանրամասները։ Մինչ այդ հայտնի էր միայն, որ Ադելն ու Սայմոն Կոնեսկին ամուսնացել են դեկտեմբերին։ Այժմ լրատվամիջոցը հայտնում է, որ հարսանիքն անցել է նրանց տանը, որպեսզի կարողանան խուսափել ավելորդ ուշադրությունից։ Նրանք մատանիներով են փոխանակվել տանը, նույնիսկ եկեղեցի չեն գնացել։
Երգչուհին որոշել է, որ հարսանիքի մանրամասների մասին միայն հարազատները պետք է իմանան, այդ պատճառով էլ հյուրերը միայն մտերիմներն ու հարազատներն էին։ Ինչպես նաև հարսանիքին ներկա էր Սայմոնի 10-ամյա դուստրը՝ Վիկտորիան։
Նշենք նաև, որ այժմ Ադելը դաստիարակում է որդուն՝ Անջելոյին։ Ինչպես նաև նա նշել է, որ կարող է ևս մեկ դադար վերցնել՝ կրկին հղիանալու համար։