Սեզոնի նոր թրենդը՝ վերարկուն հագնելու ժամանակակից և օրիգինալ տարբերակներ
LifestyleԱյս գարնան թրենդներից մեկը վերարկուները հագնելու այս յուրօրինակ տարբերակն է։ Պարզապես վերցրեք ձեր սիրելի վերարկուն ու իջեցրեք այն ուսերից ներքև, որպեսզի երևա ձեր ամբողջ հագուստը։
elle.ru-ն գրում է, որ այս թրենդը պետք է նաև եղանակի հետ համապատասխանեցնել, քանի որ ցուրտ եղանակին դժվար կլինի նման տեսքով դրսում գտնվել։ Հիմնական հագուստը ևս պետք է համապատասխանի։ Կարելի է հագնել թավշյա շապիկներ, «ճչացող» գրվածքներով սվիթշոտներ, սպիտակ վերնաշապիկներ, գործած զգեստներ և այլն։
Ահա այս նոր թրենդի մի քանի օրինակ Լոնդոնի և Նյու Յորքի փողոցներից։