Սմարթֆոնները ներկրվել են եղունգի խնամքի պարագայի անվան տակ. սրա հետևում հայտնի օլիգարխ է. «ՀԺ»
Հասարակություն«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձևակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ և ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են:
Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում և մաքսայինում ձևակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ: Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է: Խնդիրն այն է, որ, մեր տեղեկություններով՝ մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը:
Վերջինս լայնորեն ներկայացված է նաև բջջային հեռախոսների և դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում: Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների` տվյալ դեպքում սմարթֆոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը, խուսափում են այդ մասին բարձրաձայնել»:
Առավել մանրամասն՝«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: