Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը մեկնարկում է տպավորիչ հաղթանակով
ՍպորտՍոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց բուլղարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Սոֆիայում հայաստանցի 4 բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակիչից: