Նոր հանձնարարական կեղծարարներին. «Եթե պետք լինի տեղամասում ջարդեք ապարատը, տեր ենք լինելու». «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ որոշ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցներ այս օրեին մտածում են, թե ինչպես կարելի է ընտրությունների օրը խափանել տեղամասերից տրվելիք ուղիղ հեռարձակումը և անել այն, ինչ սովորաբար անում են բոլոր ընտրություններին:
Խոսակցություններ կան, որ որոշ սափրագլուխներ իրենց «ջոկատայիններին» ասել են, «եթե պետք լինի տեղամասում ջարդեք ապարատը, տեր ենք լինելու»: Թե ինչ պատիժ է սահմանում նման դեպքերում քրեական օրենսգիրքը, դժվար է ասել, փոփարենը նույն սափրագլուխները իրենց կողմնակիցներին հորդորում են, թե «տուգանքով կպրծնեք, մենք էլ կմուծենք»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: