Թրամփը Կոնգրեսում իր ելույթը կնվիրի ամերիկյան ոգու վերածնմանը
ՄիջազգայինՓետրվարի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի գլխավոր թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այս մասին պատմել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ:
«Նրա ելույթի թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Նա առանձնակի ուշադրություն կդարձնի հասարակական անվտանգության հարցերին, ներառյալ սահմանի անվտանգության մակարդակի բարձրացումը, վետերանների խնամքի խնդիրներին, ինչպես նաեւ տնտեսական հեռանկարներին, այդ թվում՝ կրթությանը, աշխատատեղերի ստեղծմանը, առողջապահությանը, նորմատիվային-իրավական բազայի եւ հարկային համակարգի բարենորոգումներին»,- նշել Է նա:
Սփայսերն ընդգծել Է, որ Թրամփը շարունակում Է օրենսդիրների առջեւ ելույթի պատրաստման հանգամանալից աշխատանքը: