Ոստիկանությունը հայտարարել Է Կիմ Չեն Նամի գործով կասկածյալի մոտ թունավորման ախտանիշների մասին
Միջազգային Այն կանանցից մեկը, որոնց կասկածում են VX խիստ թունավոր նյարդակաթվածահարական նյութով Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության մեջ, նույնպես տուժել Է դրա ներգործությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության պետ Հալիդ Աբու Բաքարին:
Այն հարցին, թե նյութն ինչ-որ կերպ ազդել Է կասկածյալներից որեւիցե մեկի վրա, նա հայտարարել Է, որ նրանցից մեկի մոտ փսխում Է եղել: Մանրամասնությունների մեջ մտնելուց նա հրաժարվել Է:
Գործով կալանավորվածները երկու կայնաք են՝ Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացիներ: Նրանց կասկածում են, որ քիմիական նյութը քսել են զոհի դեմքին: