2017-ի գարնանային բյութի թրենդ․ արհեստական պեպեններ
LifestyleԵթե նախկինում պեպենները թերություն էին համարվում, ապա այժմ դրան 2017 թվականի գլխավոր բյութի թրենդն են։
tochka.net-ն գրում է, որ Նյու Յորքի նորաձևության շաբաթի ընթացքում Altuzarra և Sies Marjan բրենդների ցուցադրությանը պեպեններով մոդելներ էին պոդիումին հայտնվել։ Նույնիսկ այն մոդելները, որոնց «արևը չի համբուրել» , արհեստական պեպեններ էին նկարել։
Այսպիսի պեպեններ նկարելու համար բավական է հոնքերի մատիտի միջոցով մի քանի կետ անել դեմքին։ Ահա, թե ինչ տեսք ունի այս տարվա գլխավոր բյութի թրենդը։