Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել Հյուսիսային Կորեան ճանաչել ահաբեկչությունը հովանավորող պետություն
ՄիջազգայինՀարավային Կորեայի պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Կիմ Յունգ-վուն ԱՄՆ Սենատին նամակ է ուղարկել՝ կոչ անելով Հյուսիսային Կորեան ճանաչել ահաբեկչությունը հովանավորող պետություն: Yohap-ը հաղորդում է, որ կոչը կատարվել է Կիմ Չեն Նամի սպանության հետ կապված:
Նամակը Սենատի ռազմական հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մակքեյնին կհասնի հաջորդ շաբաթվա ընթացքում: «Կիմ Չեն Նամի վերջերս իրագործված սպանությունը ցուցադրում է Հյուսիսային Կորեայի ռեժիմի դաժանությունը»,- ասել է Յունգ-վուն օրենսդիրների հետ հանդիպմանը:
Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին: Երկու կանայք նրա վրա հարձակվել են Կուալա Լումպուրի օդանավակայանում: Կիմ Չեն Նամը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ոստիկանությունից հայտնել են, որ նրան սպանել շատ թունավոր քիմիկատով: