Սերկևիլի օգտագործման անհրաժեշտության մասին
LifestyleՍերկևիլը պարունակում է C և B խմբի վիտամիններ: Հին աշխարհի բոլոր բժիշկները խորհուրդ են տվել սերկևիլը կիրառել աղիքային հիվանդությունների՝ դիգենետերիայի, լուծի, հետանցքի ճաքերի դադարեցման նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, հայերը կորիզներից ստացված լորձն օգտագործել են ուժեղ հազի դեպքում: Սերկևիլի բուժական հատկությունները հիմնականում արտահայտվում են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժմամբ:
Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ ծաղիկների հյութն աչքի մեջ կաթեցնելիս բարելավվում է տեսողությունը, պտուղներն ամրացնում են սիրտը, դադարեցնում դաշտանը, օգնում միզումից առաջացող այրոցի դեպքում, մաքրում լյարդը, ստացված յուղը չափավորում է առատ քրտնարտադրությունը:
Հին Հունաստանում հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկևիլ ուտեին, որպեսզի նրանք առողջ լինեին ու ապրեին համերաշխ, բարի մթնոլորտում: