Ֆրանսիացիների կեսից ավելին պաշտպանում է Բայրուի եւ Մակրոնի նախընտրական դաշինքը
ՄիջազգայինՖրանսիացիների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, պաշտպանում Է «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուի՝ նախագահական ընտրություններից առաջ ընտրարշավից դուրս գալու եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար, անկախ թեկնածու Էմանուել Մակրոնի հետ դաշինք կազմելու որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը Odoxa սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել Է France Info պետական ռադիոկայանի պատվերով:
Նրա տվյալների համաձայն, ընտրողների միայն 37 տոկոսն Է դեմ արտահայտվել Բայրոյի կողմից Մակրոնին աջակցություն ցուցաբերելուն եւ սխալ համարել այդ որոշումը: Մինչդեռ հարցվածների 55 տոկոսը վստահ Է, որ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդը գործել Է իր համոզմունքներին համապատասխան: Ֆրանսիացիների 55 տոկոսը կարծում Է, որ նրա գործողությունները «պայմանավորված են նախեւառաջ Ֆրանսիայի շահերով», իսկ 54 տոկոսը «համարձակ» Է համարում նրա քաղաքական քայլը:
Հարցումը փետրվարի 22-23-ին անցկացվել Է Համացանցում: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 980 մարդ:
Հավելենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: