20 հետաքրքիր ու շոկային փաստ Apple–ի և Iphone-ների մասին
LifestyleApple ընկերության արտադրանքն այժմ ամենապահանջվածն ու սպառվողն է։ Շատերը երազում են առաջինն ունենալ վերջին Iphone-ն ու զարմացնել ընկերներին։
onedio.ru-ն գրում է, որ թեև ընկերության արտադրանքն այսքան պահանջված է, այնուամենայնիվ քչերը գիտեն այս հետաքրքիր փաստերի մասին։
1. Apple ընկերությունը համարվում է խոշորագույնն աշխարհում՝ եկամտի առումով, իսկ հեռախոսների արտադրության տեսանկյունից երկրորդն է։
2. Ընկերությունն ամբողջ աշխարհում ավելի քան 115000 աշխատակից ունի։
3. Սան-Ֆրանցիսկոյի մասնաճյուղի աշխատակցի տարեկան միջին եկամուտը 125000 դոլար է։
4. 2012 թվականին ընկերությունն ամեն օր 340000 հեռախոս էր վաճառում։
5. Ipad-ներում օգտագործվող էկրանի ցանցն առաջինը Samsung ընկերությունն է ստեղծել։
6. Apple-ն այսօր ամեն րոպե մոտավորապես 300000 դոլար է աշխատում։
7. Հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Ոզնյակը, ժամանակին վաճառել է իր մասնաբաժինը 800 դոլարով։ Այսօր վաճառելու դեպքում դա 35 միլիարդ կարժենար։
8. Այն ամենն, ինչ ասում եք Siri որոնողական համակարգին՝ գրանցվում ու արխիվացվում է ընկերությունում։
9. Apple-ի ընդհանուր բյուջեն գերազանցում է ԱՄՆ բյուջեն։
10. Iphone-նների վաճառքը գերազանցնում է Microsoft ընկերության ամբողջ արտադրանքի վաճառքը։
11. Apple բրենդն արժի 118,9 միլիարդ դոլար, այն աշխարհի ամենաթանկ բրենդն է։
12. Ընկերությունը 17 տարբեր երկրներում ավելի քան 475 վաճառակետ ունի։
13. Բոլոր գովազդային հոլովակներում հեռախոսի էկրանին 9։41 է, քանի որ հենց այդ ժամին է առաջին անգամ Սթիվ Ջոբսը ներկայացրել առաջին Iphone-ը 2007-թ-ին։
14. 2014-ին ընկերության ստացած հասույթն ավելի մեծ էր, քան Google-ինը, Facebook-ինը և Amazon-ինը։
15. Մինչ 2010 թվականը, երբ Apple-ը գնեց Siri որոնողական համակարգը, այն ստեղծված էր Android-ների համար ու պետք է օգտագործվեր Blackberry հեռախոսներում։
16. Սթիվ Ջոբսի ստեղծած առաջին համակարգիչը՝ Apple-1-ը, որը պատրաստվել էր Ջոբսի ավտոտնակում, վաճառվել է 905 հազար դոլարով։
17. Apple-ի սարքերի կողքին ծխելը չեղյալ է համարում դրանց աշխատանքի երաշխիքը։
18. Ճապոնիայում խենթ երկրպագուներից մեկը վաճառակետի մոտ 7 ամիս սպասում էր Iphone 6-ին։
19. Iphone-ը բաղկացած է 75 տարբեր տարրերից, դա պարբերական աղյուսակի 2/3-ն է։
20. 2015 թվականին Apple-ն ավելի թանկ էր, քան Շվեյցարիան, Շվեդիան և Նիգերիան: