Իրաքյան Քրդստանի ղեկավարն ընդգծել Է անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու ինքնավարության իրավունքը
Միջազգային Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության շուրջ՝ նույնիսկ առանց Բաղդադի հավանության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել Է այդ ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին:
«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն Է,-ասել Է նա:-Ես չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե նա դա անի, ապա մեզ դա, միեւնույն Է, չի կանգնեցնի»: Բարզանիի խոսքով, Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հանրաքվե անցկացնելու «բնական իրավունք» ունի:
Իրաքյան Քրդստանը, հակառակ Արեւմուտքի հորդորներին, վերջին տարիներին քանիցս ազդարարել Է իր անկախության շուրջ հանրահարցում անցկացնելու մտադրության մասին: Դրա հնարավորության մասին Բարզանին հայտարարել Է տակավին 2014 թվականի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ասել Է, որ հանրաքվեն կկայանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: