11 հիանալի տարբերակ կարճ եղունգների մանիկյուր անելու համար
LifestyleԿարճ եղունգներ ունեցող աղջիկները կարող են երջանիկ լինել, քանի որ 2017 թվականին մանիկյուրի գլխավոր թրենդը բնականությունն է։ Սա նշանակում է, որ արհեստականորեն երկարացված եղունգներն այլևս նորաձև չեն։
cosmo.ru-ն գրում է, որ այս տարի նորաձև են լինելու բնական կարճ եղունգները։ Ահա, թե ինչպիսի գեղեցիկ մանիկյուր կարելի է անել կարճ եղունգներին։
Սպիտակ մանիկյուրը լավ է նայվում կարճ եղունգներին, սակայն մի բայց կա՝ դրանք անպայման պետք է նույն երկարության ու ձևի լինեն։
Փիրուզագույնն ու նուրբ ժանյակը կատարյալ համադրություն են։
Ավելի խիզախ աղջիկները կարող են փորձել այս տարբերակը։
Հագեցած զմրուխտագույնն այս տարվա գլխավոր գույնն է
Այս տարբերակը կհամապատասխանի աշխատանքի գնալուն
Հիանալի տարբերակ է երեկույթի գնալու համար
Պարզ, բայց էլեգանտ տարբերակ է
Կապույտի ու սպիտակի համադրությունը շատ գեղեցիկ է
Կարմիրը միշտ նորաձև է լինելու
Աղմկոտ երեկույթի համար լավ տարբերակ է
2017-ի գլխավոր թրենդներից է նաև «Կոտրված ապակու» տեսք ունեցող մանիկյուրը