Շոկոլադը՝ անքնության դեմ
LifestyleԳիտնականները վերջին շրջանում անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ մուգ շոկոլադում բնական քնաբեր կա: Դրա օգնությամբ հնարավոր է կայունացնել օրգանիզմի ներքին ռիթմերը եւ գիշերը նորմալ քնել: Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, գիտնականները պնդում են, որ սննդամթերքում մագնիումի` կարեւորագույն հանքանյութի պարունակությունն ազդում է մարմնի ռիթմերի աշխատանքի վրա, որոնք կանխորոշում են քնի եւ արթնության ռեժիմի նորմալ աշխատանքը: Հենց այդ պատճառով սիրելի քաղցրավենիքի կանոնավոր օգտագործումը կարող է մարդկանց օգնել հարմարվել ցերեկվա եւ գիշերվա հերթագայությանը, ինչը դրականորեն կազդի քնի որակի վրա:
Մագնեզիում շատ կա նաեւ այլ սննդամթերքում, ներառյալ` կանաչ տերեւային բանջարեղենը, ընկույզը, սերմերը, ձուկը, հատիկավորները, ավոկադոն, յոգուրտը, բանանը եւ չրերը:
Քչերը գիտեն, որ մագնեզիումը կարեւոր է մեր օրգանիզմի համար: Այն ոչ միայն նպաստում է մարմնի յուրաքանչյուր հյուսվածքի աշխատանքին, այլեւ դրական ազդեցություն ունի իմունային համակարգի գործունեության վրա` կանխարգելելով որոշ ուռուցքներ եւ նվազեցնելով սրտի կաթվածների ռիսկը: Իսկ այժմ պարզվել է, որ մագնեզիումը նաեւ օգնում է վերահսկել ցերեկվա եւ գիշերվա բնական հերթագայությունը: