Արմավիր-Գյումրի ճանապարհին բախվել են «Մերսեդեսն» ու «ՎԱԶ-2110»-ը. 30-ամյա վարորդը մահացել է (Ֆոտո)
ՀասարակությունՓետրվարի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» եւ «Մերսեդես» (վարորդ՝ 57-ամյա Մուրադ Ա.) մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2110»-ի վարորդը՝ 30-ամյա Լեւոն Բաղդասարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.10-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: