ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագիրը մեծ թվով զբոսաշրջիկներ կբերի Հայաստան
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության քաղաքացիների ընդամենը 10%-ն ունի արտասահմանյան անձնագիր: Ռուսաստանից ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու թույլտվությունը մեր երկիր կբերի մեծ թվով զբոսաշրջիկների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Զբոսաշրջությանպետական կոմիտեի նախագահ ԶարմինեԶեյթունցյանը:
Նրա խոսքով` նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար: «2016 թվականին Ռուսաստանից Հայաստան են ժամանել 453 հազար 572 զբոսաշրջիկ: 2015 թվականին այդ թիվը կազմել էր 443 հազար»,- ասաց նա:
«ԼՈՌԵ» զբոսաշրջայինկազմակերպությունների խմբի հիմնադիրՎլադիմիր Գևորգյանի խոսքով էլ` Ռուսաստանի քաղաքացին «ծախսող» զբոսաշրջիկ է: Նա մինչև վերջին դրամը թողնում է տվյալ երկրում: Նա մի զավեշտալի դեպք հիշեց: «Արարատի կոնյակի գործարանում ռուս զբոսաշրջիկները մինչ 1000-2000 ԱՄՆ դոլարի գնումներ են կատարել, ապա ունեցել բեռի տեղափոխման խնդիր: Ռուս զբոսաշրջիկն իր հետ կբերի նաեւ գումարային հոսք»,-հավելեց բանախոսը:
ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին համաձայնություն էր տվել «2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴկառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրումհայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագ րի կնքման առաջարկությանը: Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքինանձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴքաղաքացիների՝ ՀՀ տարածք այցելությունների < i>ռեժիմը, այլև կխթանի զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացում:
Որոշման ուժի մեջ մտնելու օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով ՌԴ 20 քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։