Հայաստանում ապօրինի ծառահատումները նվազել են
ОбществоՀայաստանում 2016 թվականի ընթացքում արձանագրվել է 1481 ապօրինի ծառահատում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դրանց ծավալը կազմել է 1 հազար 110,7 խմ:
2015 թվականի ընթացքում ապօրինի ծառահատումները կազմել էին 2 հազար 660-ը, իսկ դրանց ծավալը` 2 հազար 439 խմ:
Ապօրինի ծառահատումները զգալի ավելացել էին 2014 և 2015 թվականներին: 2013-ին դրանց թիվը կազմել էր 867, իսկ 2014-ին՝ 1 263: