Հայաստանում անտառային հրդեհները նվազել են
ՀասարակությունՀայաստանում 2016 թվականի ընթացքում հրդեհված անտառների և անտառային հողերի տարածքը կազմել է 97,9 հա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դրանից 37 հեկտարն եղել է անտառածածկ տարածք: Վերոնշյալ տարում հրդեհների քանակը կազմել է 41 հատ:
2015 թվականին հրդեհված անտառների և անտառային հողերի ծավալը կազմել է 1 326,9 հա, իսկ անտառածածկ տարածքը 89,7 հա, հրդեհների քանակը` 41:
2014 թվականին հրդեհված անտառների և անտառային հողերի ծավալը կազմել է 65 հա, իսկ անտառածածկ տարածքը՝ 28,1 հա, հրդեհների քանակը`44: